Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Բրազիլիայի առաջնությունում։ «Բոտաֆոգո» ակումբի կիսապաշտպան Լեեո Վալենսիան ընկել է խաղադաշտում և չի բարձրացել, և դա այն ժամանակ, երբ մցակիցը հերթական գրոհն էր սկսում։
Չիլիացի ֆուտբոլիստը իր շարժումներով փորձել է ցույց տալ՝ իբր վնասվածք է ստացել։ Մրցակիցը, սակայն, ուշադրություն չի դարձրել նրան և շարունակել է գրոհը։
Վայրկյաններ անց գնդակը պատահական Վալենսիայի մոտ է հայտնվել։ Կիսապաշտպանը ոտքի է կանգնել և սկսել հակագրոհը։