Հարավային Կովկասում լարվածության նոր փուլը հայկական կողմի հերթական սադրանքն էր․ Էրդողան

Ամենադիտվածներ

Հարավային Կովկասում լարվածության նոր փուլը հայկական կողմի հերթական սադրանքն էր․ Էրդողան

Այսօր իշխող Արդարություն և զարգացում կուսակցության համագումարի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը:

Անադոլու գործակալության հաղորդմամբ՝ Էրդողանը նշել է, որ «Հայաստանի կողմից երկար տարիներ Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսի օկուպացիան ցավ էր պատճառում ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրք ժողովուրդներին»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 30 տարի շարունակ ոչինչ չէին ձեռնարկել՝ խնդիրն ավելի խճճելով: Միևնույն ժամանակ, մեր եղբայրները Ադրբեջանում միշտ հանդես էին գալիս խնդիրը երկխոսության միջոցով կարգավորելու օգտին: Ի պատասխան Հայաստանը շարունակում էր սադրանքներն ու հրետակոծությունները՝ բանակցային գործընթացը տանելով փակուղի», – ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը շեշտել է, որ Հարավային Կովկասում լարվածության նոր փուլը հայկական կողմի հերթական սադրանքի հետևանքն էր:

«Ի պատասխան՝ Թուրքիան Ադրբեջանին տրամադրեց բոլոր հնարավորությունները՝ աջակցելով եղբայրական ժողովրդին: Թուրքիայի աջակցության և ադրբեջանական բանակի հերոսության շնորհիվ վերջ տրվեց այս կեղտոտ օկուպացիային: Այս իրադարձությունները ամրապնդեցին Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրությունը: Մենք կշարունակենք հետևել Ղարաբաղի վերաբերյալ բոլոր համաձայնությունների կատարման ընթացքին», – ասել է Էրդողանը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();