fbpx
Խորհրդարան

2019 թ. երկու հեռուստաալիք առաջին անգամ պատժվել է բռնության տեսարաններ ցուցադրելու համար

Այսօր` հունիսի 17-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ 2019 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պատմության մեջ առաջին անգամ երկու հայկական հեռուստաալիքներ առաջին անգամ պատժվել են կրոնական խտրականության և բռնության տեսարաններ ցուցադրելու համար:

Հակոբյանի խոսքով՝ դրանցից մեկն, ի դեպ, ՀՌԱՀ որոշումը բողոքարկել է դատական կարգով: «Մենք առաջին անգամ նորմ ենք կիրառել, որն առկա է օրենսդրության մեջ: Մեկը մարզային հեռուստաալիք էր, իսկ մյուսը՝ հանրապետական հեռարձակող: Մի հեռուստաալիքն իրեն մեղավոր էր ճանաչել, իսկ մյուսը դատարան վարչական հայց էր ներկայացրել և մեր որոշումը բողոքարկել»,- հայտնեց Հակոբյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ