ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Վարչապետը կոչ է անում, որ քաղաքացիները դառնան հակահամաճարակային շարժման ակտիվիստ:
«Եւս մեկ այդպիսի տաքսի եւ նորից շնորհակալություն: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, սիրելի հայրենակիցներ, որ այսօր մեր վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները», բնակելի շենքերի ներսում մեզ հայտնի շփումները՝ հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ:
Դարձեք հակահամաճարակային շարժման ակտիվիստ, տարածեք իմացությունը վիրուսի մասին եւ մեր բոլոր հայրենակիցներին՝ այդ թվում բակերում, թաղամասերում, բնակելի շենքերում, «բիսեդկաներում» հորդորեք պահպանել հակահամաճարակային կանոնները»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1475816699405387/2667694953550883/?type=3&theater

