Հերյուրանք են ՔՊ-ի հավաքի մասնակցության համար բժիշկներին հրահանգ իջեցնելու լուրերը․ Ավանեսյան

Ամենադիտվածներ

9585290

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, նշեց, որ բուժհաստատություններում ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների տվյալները հավաքագրվում են: Նպատակն այն է, որ ապահովվի նրանց ընտրելու իրավունքը:

«Բոլոր բժշկական հաստատությունները, անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձինք հնարավորություն ունենան ընտրելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Անահիտ Ավանեսյանը:

Լրագրողների հարցին, թե արդյոք հրահանգ է իջեցվել բուժաշխատողներին հունիսի 17-ին Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին մասնակցելու առնչությամբ, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նման բան չկա՝ անվանելով հերյուրանք: Նա բացառեց, որ այդ հարցով հորդոր եղել է: Անահիտ Ավանեսյանը խորհուրդ տվեց ահազանգերի վերաբերյալ տեղեկություններն ուղղել իրավապահներին:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ