fbpx
Ժամանց

Netflix-ը հետաձգել է արքայազն Հարրի և կնոջ մասին ֆիլմի թողարկումը

Netflix հոսքային ծառայությունը հետաձգել է Սասեքսի դուքս, արքայազն Հարրի և դքսուհի Մեգան Մարքլի մասին պատմող վավերագրական ֆիլմի թողարկումը՝ «Թագը» սերիալի բովանդակության շուրջ ստեղծված վրդովմունքի պատճառով, հայտնում է Deadline-ը:

Թեև վավերագրական ֆիլմի թողարկման հստակ ամսաթիվ դեռևս չի նշվում, ենթադրվում էր, որ այն կթողարկվի 2022 թվականի դեկտեմբերին՝ նոյեմբերի 9-ին «Թագը» սերիալի 5-րդ եթերաշրջանի մեկնարկից հետո: Միեւնույն ժամանակ, հոսքային ծառայությունը նույնիսկ չի հաստատել, որ Netflix-ի և արքայազն Հարիի ու կնոջ Archewell Productions-ի կողմից արտադրված վավերագրական ֆիլմն արդեն նկարահանվել է։

«Թագը» սերիալի 5-րդ եթերաշրջանը վրդովմունք է առաջացրել բարձրաստիճան պաշտոնայների շրջանում. նրանք զրպարտություն են համարում այն տեղեկությունը, իբր Չարլզ III-ը ժամանկին ՄԲ վարչապետ Ջոն Մեյջորի օգնությամբ փորձել է հեռացնել մորը գահից: Իսկ նախահծի անձնակազմի մի մասն էլ, իր հերթին, դժգոհ է նրանից, որ արքայադուստր Դիանայի մահվան տեսարանը չի լինի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ