Հունվարի 28-ին նախատեսված էր Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելություն, սակայն այն հետաձգվել է։
Lurer-ի տեղեկություններով՝ Գլխավոր շտաբի պետի, բանակի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել։
Նշենք, որ ընդունելությունը պետք է կայանար «Դվին» հյուրանոցի մեծ սրահում։