Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 22-ին, ժամը 20.50-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Ստեփան Ս.-ն, որը 2018 թ. օգոստոսի 30-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի (Խարդախությունը) մեղադրանքով:
Հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը։