Երեկ Hetq-ը հոդված էր հրապարակել, որում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ ասվում էր, որ նա առնվազն ընդհուպ մինչև Հայաստանի նախագահ ընտրվելը ունեցել է կարիբյան ոչ մեծ պետության՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն, որի հետ կապված էլ նա իրավունք չուներ ընտրվել նախագահ։
Այս հրապարակումը Դատախազությունն ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ ուսումնասիրելու համար։
Այս մասին Hetq-ի հետ զրույցում ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նշվել է, որ տվյալ հանգամանքները ստուգվելու են դեռևս 2021 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, որը ներկայում գտնվում է հենց ԱԱԾ-ում։

