fbpx
Հասարակություն

Հեղեղումների հետևանքով կա 2 հաստատված զոհ, 2 անհետ կորած. Սանոսյան

Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման և հեղեղումների հետևանքով կա 2 հաստատված զոհ և 2 անհայտ կորած։

Այս մասին Լոռու մարզում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նա նշեց, որ հանձնարարվել է իրականացնել վնասների գույքագրում, սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների կարիքները:

Սանոսյանը հանձնարարել է նաև պատշաճ պայմաններ ստեղծել հեղեղումների հետևանքով տարհանված քաղաքացիների համար՝ նրանց տեղավորել հյուրանոցներում և ապահովել վերջիններիս առաջին անհրաժեշտության կարիքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ