«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, կառուցվող արևելյան կամրջի բոլոր հեծանները տեղադրվել են։
«Այժմ հեծանների տեղադրման աշխատանքներ են կատարվում արևմտյան կամրջի վրա։
Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամուրջը բաղկացած է երկու առանձին կամուրջներից՝ երկու ուղղություններով իրարից 1 մ հեռավորությամբ:
Յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11.85 մ է:
- Մ-4 և Մ-2 ճանապարհներին կիրականացվեն ճանապարհային անվտանգության միջոցառումներ
- Տեղադրվում են բացակայող ճանապարհային նշաններ
Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:
Սադախլո-Բագրատաշեն անցման կետի վրա նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ նախագիծ է։
Կամրջի շինարարության ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

