fbpx
Սպորտ

ՀՖՖ-ն երկրպագուներին կոչ է անում զերծ մնալ կուտակումներից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Երկարատև դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը տնային հանդիպում է անցկացնելու:

UEFA-ի Ազգերի Լիգայի խաղարկության շրջանակներում սեպտեմբերի 8-ին` ժամը 20:00-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, մեր ընտրանին ուժերը կչափի Էստոնիայի հավաքականի հետ։

Ստեղծված համաճարակային իրավիճակում UEFA-ն որոշում է կայացրել Ազգերի լիգայի առաջին 2 տուրերի բոլոր հանդիպումներն անցկացնել փակ դռների ետևում՝ առանց ֆուտբոլասերների։ Առաջին անգամ մեր ընտրանին Հայաստանում խաղալու է առանց իր հիմնական շարժիչ ուժերից մեկի՝ երկրպագուների: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երկրպագուներին խնդրում և կոչ ենք անում զերծ մնալ կուտակումներից «Հանրապետական» մարզադաշտի հարակից տարածքներում և չստեղծել ավելորդ լարվածություն։

Ամեն դեպքում, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների համար ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի և առաջարկում ենք աջակցության հեռավար միջոց՝ սոցցանցերում տեղադրել Ձեր մասնակցությամբ լուսանկար կամ տեսահոլովակ՝ Հայաստանի ազգային հավաքականի շապիկով և օգտագործելով #wesupportArmenianNT: Նշենք նաև, որ Էստոնիայի հետ խաղում մեր ազգային հավաքականը խաղալու է տնային՝ կարմիր մարզաշապիկներով և ցանկալի է, որ հեռավար աջակցության համար օգտագործվի հենց կարմիր գույնը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեր երկրպագուներից պատահականության սկզբունքով կընտրի մեկ հաղթող, որը կստանա արժեքավոր նվեր»։

https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10164359069635247?__cft__[0]=AZVCRC5iGtk6NjOb0r6_KUN0xyutCxlXmxIyLkoplaPSpKv6BVJb2HkOtZfIQxpwvuIhamL5Fsxt4q5StIEcTGukSlHBlMLYKByhrYZq9WFtW81JAamSw_JFQpsPZZWpHu0_nnS2jOyZH7lNb4E5m5Uq65nYe1y7j5-PrzEUs1Po8A&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ