fbpx
Սպորտ

ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է․ Արսեն Թորոսյան

Երեկ հայտնի է դարձել, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։

Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը նաև ՀՖՖ գործկոմի անդամ է, Facebook-ի իր էջում տարածել է ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի տեղադրած լուսանկարով, որտեղ նշվում է, որ ֆեդերացիայի նախագահը իրավունք չունի հավաքականի մարզիչ նշանակելու։

«ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»,-գրել է Արսեն Թորոսյանը։

Մեսրոպ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է հետևյալը․

«ՀՖՖ նախագահը իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ։ Այսօր՝ 06.11.2019թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։

Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է»։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1054644894721775?__xts__[0]=68.ARDbPAQYwO9csvUu3PQmqrKXUQFrVHlzqWjol9-utO9xNWIcaAJ57SQaYum_xZQBO9ADUSchBhI1N_gUfpa5Eut0GflvkNTAvhl1QUx9Dmsi2uR55l25NWToKxwE8s8BD-bxtpqc4b_L9Ttd_dIstCnHUj4a9xyasX8hbZ1RNeHNxSAuojHyS1LXgCtbLBEoPkw6Notoh8qMNizAKx7q7MxDnN4lbGY7WcIGal2XFfh6JhRQiernstRHYfZF59TtgNaakwPr9eOMThDyumRFL7az4j73RlxREiISderYJbuw1RVmOJd1-sYrsdJ4a6q8dj_4IOU11QkM6WrfIOXF07OTxg&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ