fbpx
Աշխարհ

Թրամփն ու Էրդողանը հաստատում են, որ հանդիպելու են

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում։ Այս մասին տեղեկացնում են Թուրքիայի նախագահի գրասենյակից:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ դեռևս չի որոշել՝ կկայանա՞ արդյոք նախատեսված հանդիպումը և որ որոշում կկայացնի միայն այն ժամանակ, երբ Թրամփի հետ հեռախոսազրույց կունենա:

«Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ: Երկու նախագահներն էլ հաստատել են, որ Վաշինգտոնում կհանդիպեն նոյեմբերի 13-ին:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- նշված է հայտարարությունում:

ԱՄՆ նախագահն էլ իր հերթին Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ հիանալի հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: Խոսակցության հիմնական թեման եղել է Սիրիայում ստեղծված իրավիճակը:

Թրամփը, մասնավորապես, գրել է.

«Էրդողանն ինձ հայտնեց, որ թուրք զինվորականները բռնել են «Իսլամական պետության» մի քանի զինյալների, այդ թվում՝ ահաբեկիչ-մարդասպան ալ Բաղդադիի կնոջն ու քրոջը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ