Մոսկվայում, ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակներում, կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը:
Տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Գերատեսչությունից նշել են, որ զրույցը եղել է ոչ պաշտոնական, տևել է մի քանի րոպե։ Թեման եղել է սահմանային վերջին լարվածությունը։