fbpx
Խորհրդարան

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը, Բաբկեն Թունյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ։

Զրուցակիցներն ընդգծել են տարբեր ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Հայ խորհրդարանականները կարևորվել են Հայաստանում Ամերիկայի կառավարության կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերը:

Դեսպան Լին Թրեյսին նշել է, որ ուրախ կլինի Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին աջակցելու նպատակով գործակցել խորհրդարանական խմբակցությունների հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ