fbpx
Խորհրդարան

ՀՀ ԱԺ խորհուրդը նիստ է գումարել

Մայիսի 27-ին Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 34, մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 41 հարց:

Խորհրդի որոշմամբ հաստատվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը :

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ