Ազգային ժողովն այսօր` ապրիլի 22-ին արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց:
Նախագծերից մեկը ներկայացվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կողմից, իսկ մյուսը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մինասյանի կողմից:
Արտահերթ նիստի առաջարկը եղել է ընդդիմադիր խմբակցության կողմից, որին ԱԺ խորհուրդը հավանություն է տվել: