Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը մոտ 3.2 տրլն դրամ կամ 6.8 միլիարդ դոլար է կազմում կամ՝ ՀՆԱ-ի 50 տոկոսը:
Փոխվարչապետի խոսքով, Կենտրոնական բանկի պարտքը 234 միլիարդ դրամ է կազմում, ինչը համարժեք է մոտ 489 միլիոն դոլարի կամ ՀՆԱ-ի 3.6 տոկոսին: