fbpx
Առողջապահություն

Հայաստանն ու Կատարը կհամագործակցեն նաև առողջապահության ոլորտում

Պաշտոնական այցով ԿաՊաշտոնական այցով Կատարում գտնվող հայկական պատվիրակության բարձրաստիճան հանդիպումների շրջանակում երկկողմ ձևաչափով զրուցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Կատարի Պետության առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ ալ Քուվարին: Այս մասին հայտնել ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը հատկանշել են, որ միջգերատեսչական համագործակցության շնորհիվ կզարգանա համագործակցությունն առողջապահության կազմակերպման, փորձի, գիտելիքի ուսումնասիրման և փոխանակման ուղղությամբ:

Բացի այդ, հանդիպումը կնպաստի առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների միջև ուղղակի կապեր ստեղծելուն, առողջապահության համակարգի բարեփոխումներին, բժշկական սպասարկման բարելավմանը: Բժշկական տուրիզմի զարգացման կարևորությունն առանձնացնում են նաև Կատարում:

Հանրային առողջության պահպանման և բարելավման, բժշկագիտական հետազոտությունների, դեղագիտության և գերատեսչությունների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս եղել են երկկողմ հանդիպման առանցքում:երը հատկանշել են, որ միջգերատեսչական համագործակցության շնորհիվ կզարգանա համագործակցությունն առողջապահության կազմակերպման, փորձի, գիտելիքի ուսումնասիրման և փոխանակման ուղղությամբ:

Բացի այդ, հանդիպումը կնպաստի առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների միջև ուղղակի կապեր ստեղծելուն, առողջապահության համակարգի բարեփոխումներին, բժշկական սպասարկման բարելավմանը: Բժշկական տուրիզմի զարգացման կարևորությունն առանձնացնում են նաև Կատարում:

Հանրային առողջության պահպանման և բարելավման, բժշկագիտական հետազոտությունների, դեղագիտության և գերատեսչությունների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս եղել են երկկողմ հանդիպման առանցքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ