fbpx
Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարությունը իրավաբանական անձանցից ընդունում է առաջարկներ

2020 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը գրքեր գնելու նպատակով իրավաբանական անձանցից ընդունում է առաջարկներ հետևյալ ուղղություններով.

◆ հայ դասական գրողների հոբելյանական գրականություն,
◆ գիտամշակութային և կրթամշակութային գրականություն,
◆ քննադատական տեսություն պարունակող գրականություն,
◆ Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն,
◆ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն,
◆ ազգային փոքրամասնությունների գրականություն,
◆ ընթերցողական պահանջարկ ունեցող վերահրատարակություններ:
Ծրագրին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել հայտը` (ձևաթուղթը) և առաջարկվող գրքի մեկ օրինակ:

Գնման համար ներկայացվող գրքերը պետք է հրատարակված լինեն 2018-2019 թվականներին:
Ծրագրին չեն կարող ներկայացվել երբևէ որևէ գերատեսչությունից պետական աջակցություն ստացած կամ պետական պատվերով լույս տեսած գրքերը:

Ձեռք բերված գրքերը բաշխվելու են ՀՀ գրադարաններին, ներկայացվելու են գրքի միջազգային ցուցահանդեսներում՝ Հայաստանի տաղավարում:

Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստանի ազգային գրադարանի «Գրականության հանրահռչակման բաժին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ