fbpx
Հասարակություն

ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է «նախագահական համերգաշարը»

Ապրիլի 3-ին ՀՀ նախագահի նստավայրում դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով մեկնարկել է «Նախագահական համերգաշարը»:

«Հանրապետության նախագահի նստավայրը՝ Հանրապետության տունը, հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծրագրվում է մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ասմունքի երեկոներ անցկացնել նստավայրի դահլիճներում», – ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Համերգին ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ և Սվետլանա Նավասարդյանի համաձայնությամբ` համերգը նվիրվել է բոլոր մայրերին, քույրերին ու դուստրերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ