ՀՀ պաշտպանության նախարարը այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

Ամենադիտվածներ

«Պլանավորվում Է քննարկել երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները». Կրեմլի մամուլի ծառայություն

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի, եղել է մարտական հենակետերում, զրուցել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստությամբ:

Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ զինանձնակազմի սոցիալ-կենցաղային հարցերը գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ամենօրյա խիստ ուշադրության կենտրոնում։ Նախարարը հետևել է նաև զորավարժարանում ընթացող մարտական պատրաստության պարապմունքներին»։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ