Սեպտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին:
«Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորել է գնդապետ Փայփսին Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
- Հանդիպել են ՀՀ ՊՆ ղեկավարն ու Հարավկովկասյան երկաթուղիների գլխավոր տնօրենը
- ՀՀ զինվորական դատախազը այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակին և զինված ուժերի բարեփոխումներին առնչվող հարցեր: Կողմերը հաստատել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը զարգացնելու իրենց պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ ընթացիկ ծրագրերը պետք է շարունակվեն և նախաձեռնվեն փոխշահավետ նոր ուղղություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։
