ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 13-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեցին մի շարք օրենքներ։
Դրանց թվում են.
«Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը (կողմ՝ 105, միաձայն);
Այս փաթեթով նախատեսվում է Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր ստեղծել մարզական ակումբ։
«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը (կողմ՝ 105, միաձայն);