Հունիսի 11-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար տիկին Ռոզարիա Պուգլիսիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի Բարեվարքության ամրապնդման ծրագրի շրջանակներում պաշտպանական համակարգում բարեվարքության ամրապնդման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, դիտարկվել է համագործակցությունը նոր բաղադրիչներով համալրելու հնարավորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև անձնակազմի մասնագիտական զարգացման, զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության, պաշտպանական համակարգում կանանց իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
