fbpx
Արցախ

Որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 21-ին ՀՀ 2 քաղաքացի է հայտնաբերվել․ Կոնաշենկով

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ գեներալ Կոնաշենկովը հերթական ճեպազրույցով է հանդես եկել: Կոնաշենկովը մասնավորապես ասել է, որ համատեղ ուժերով կատարվող որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մինչ այժմ անհայտ կորած համարվող ՀՀ երկու քաղաքացու: Նրանք հանձնվել են հայկական կողմին:

«Դեկտեմբերի 21-ին Հադրութի շրջանում անհայտ կորած զինծառայողների որոնման համատեղ խումբը հայտնաբերել է Հայաստանի երկու քաղաքացու: Համաձայն ադրբեջանական կողմի հետ, որը նույնպես մասնակցում է այս խմբի աշխատանքներին, քաղաքացիները փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի վարչակազմին»,- ասել է Կոնաշենկովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ