«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ASİMDER) նախագահ Գյոքսեն Գյուլբեյը պահանջում է որպես զբոսաշրջիկ Թուրքիա եկած, սակայն վիզայի ժամկետի ավարտից հետո Հայաստան չվերադարձած 100 հազար փախստական հայերին արտաքսել երկրից:
«Հայաստանից մեր երկիր եկած և մի տեսակ գնալ չկարողացող` Հայաստանի 100 հազար քաղաքացիներին մեր երկրում չենք ցանկանում տեսնել: Հայաստանը, որ կանաչ անձնագիր ունեցող մեր քաղաքացիներին անվանում է լրտես և սահմանից այն կողմ չի թողնում, Թուրքիայի արևելքը ու հարավ-արևելքը անվանում է Արևմտյան Հայաստան և աջակցում Թուրքիայի դեմ քայլերին, նրա այդ քաղաքացիները պետք է անմիջապես լքեն մեր երկիրը: Սիոնիստ կայսերապաշտները և նրանց աջակիցները մշտապես օրակարգ են բերում սիրիացի փախստականներին, ինչո՞ւ այս փախստական հայերի հարցը չեն բերում օրակարգ»,- ասել է նա:
Գյուլբեյը մեջբերել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մի քանի տարի առաջ արած, բայց հաճախակի կրկնվող այն սպառնալիքներին, թե անհրաժեշտության դեպքում կարող են հայերին արտաքսել, և այդ դեպքում Հայաստանը կունենա տնտեսական լուրջ խնդիրներ: