fbpx
Առողջապահություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 200-ից ավելի նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով:

Գրանցված նոր դեպքերի թիվը 239 է, իսկ ապաքինվածների թիվը՝ 125։ Գրանցվել է մահվան 3 նոր դեպք։ ԱՆ-ից տեղեկացնում են, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 60 (տղամարդ), 46 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախարարությունից հայտնում են նաև, որ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ