Իսպանական «Խետաֆեն» և «Վիլյառեալը» մեղադրվում են 2019 թվականին պայմանավորված խաղ անցկացնելու մեջ։
El Pais-ի հաղորդմամբ՝ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։
Նշվում է, որ հետաքննության արդյունքում ոստիկանությունից պարզել են, որ թիմերի նախկին ֆուտբոլիստներ Կառլոս Արանդան և Պակո Էստեբանը հանդիպման ելքի մասին խոսակցություն են ունեցել։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստները ստացել են 2 միլիոն եվրո այս գործարքի համար։
Նշվում է նաև, որ տեղեկություն կա այս ամենում «Խետաֆեի» ներկայիս հարձակվող Խորխե Մոլինան նույնպես ներգրավված է, սակայն վերջինս հերքել է այդ լուրերը Instagram-ի իր էջում։
https://www.instagram.com/p/CAOJTxJoRlw/?utm_source=ig_embed

