fbpx
Առողջապահություն

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 146 նոր դեպք

Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3175 դեպք, որոնցից 1267-ն` առողջացած, 44-ը` մահվան ելքով, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Այսպիսով՝ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 146 նոր դեպք։ Առողջացել են ևս 49-ը։

ԱՆ-ից հայտնում են մահացած պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նշվում է, որ նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է։

Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1852 պացիենտ։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 30397 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ