Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2019-2020 ուսումնական տարում կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոն:
Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման եւ դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
Համադպրոցական գիտության փառատոնի մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչեւ 3 աշակերտ), գիտական ղեկավարի եւ խորհրդատուի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական ծրագիրը, որի արդյունքները կներկայացնեն Փառատոնի եզրափակիչ փուլում: Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների կողմից ներկայացված հետազոտական ծրագիրը կգնահատվի մասնագիտական հանձնաժողովի կողմից: Այս փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց ծրագրերը կներկայացնեն ԱՄՆ-ում 2020 թվականի մայիսին անցկացվող Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair), որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար:
Համադպրոցական գիտության փառատոնին ներկայացվող հետազոտական ծրագրերի ոլորտների ցանկը տեղադրված է ԿԳՄՍՆ կայքում.
Ներկայացվող ծրագրերը պետք է համապատասխանեն հետեւյալ նվազագույն պահանջներին.
• ավագ դասարանի աշակերտների կողմից առաջադրված եւ իրականացված,
• մեկ ուսումնական տարվա ընթացքում իրականանալի,
• նոր եւ նախկինում չիրականացված
Համադպրոցական Գիտության Փառատոնի ժամանակացույց.
• սեպտեմբեր 2019թ. – հայտերի ընդունում
• հոկտեմբեր 2019թ. – ծրագրերի քննարկում, խորհրդատուի ընտրություն
• հոկտեմբեր 2019թ. – մարտ 2020թ. – ծրագրերի իրականացում
• մարտ 2020թ. – Գիտության փառատոնի եզրափակիչ փուլ
• ապրիլ 2020թթ. – Միջազգային գիտատեխնիկական փառատոնին մասնակցության համար ծրագրերի փաթեթի պատրաստում եւ ներկայացում:
Հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, որպես նամակի վերնագիր նշելով դպրոցի համարը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019թ. հոկտեմբերի 7-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար.
էլեկտրոնային հասցե՝ [email protected]
Հեռախոս – 094-542472