fbpx
ՏՏ

ՀՀ-ում օգտատերերի ավելի քան 1/3-ն անցած տարի ենթարկվել է համացանցային գրոհների

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ Հայաստանում օգտատերերի ավելի քան մեկ երրորդը կամ 36․47%-ը 2018 թվականին ենթարկվել է համացանցից գրոհների, այն դեպքում, երբ 2017թ. այդ ցուցանիշը կազմել է 32․81%։ Ընդ որում, եթե Ադրբեջանում վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017թ. 35․14%-ից աճել է մինչև 35․88%, ապա Վրաստանում՝ 22․93%-ից մինչև 26․62%։

Աշխարհում համացանցից օգտվողների համակարգիչների 29․4%-ը 2017թ. ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ 2018թ. այդ ցուցանիշը հասել է 30․01%-ի։

Փորձագետները նշում են, որ վեբ-մոդուլով հուսալի հակավիրուսը պաշտպանում է օգտատերերին վնասաբեր/վարակված վեբ-էջից վնասակար օբյեկտների ներբեռնումից։ Վնասաբեր կայքերը հատուկ են պատրաստվում չարագործների կողմից։ Նրանք նաև ձգտում են կոտրել հնարավորինս շատ օրինական կայքեր և այնտեղ ներդնել վնասաբեր սկրիպտներ ու ամենատարբեր նշանակության ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրերի ներբեռնման փաթեթներ, անձնական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։ Վարակված կարող են լինել նաև այն վեբ-ռեսուրսները, որոնց բովանդակությունն ստեղծում են օգտատերերը (օրնակ՝ ֆորումները)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ