fbpx
Առողջապահություն

ՀՀ-ում վարակի տարածման աճի տեմպի նվազելու միտումներն ակնառու են․ Նարեկ Այվազյան

Ասեցի կիսվեմ՝ ուրախանանք՝ առանց զգոնությունը կորցնելու։

Պատկերում ներկայացված գրաֆիկաները Հայաստանում կորոնավիրուսի տարածման աճի տեմպի մասին է։ Տվյալները վերցրել եմ ncdc.am-ից, մարտի 1-ից մինչև ապրիլի 3-ը ընկած ժամանակահատվածի համար։ Կանխատեսումներ չեմ անի, որովհետև անցած անգամ սխալվեցի՝ կարծելով, որ միայն Էջմիածնի դեպքն է թևածում և իշխանությունները հասցրել են «արմատները» չեզոքացնել։

Ամեն դեպքում, մեր բոլորի կարգապահությունը, մեկուսացումն ու ինքնամեկուսացումը, ինչպես նաև տեսանելի ու անտեսանելի աշխատանքները, որոնք կատարվում են կառավարության կողմից տանում է նրան, որ տարածման աճի տեմպի նվազելու միտումները ակնառու են։ Ի դեպ, դա կատարվում է առանց զանգերի վերահսկման համակարգի։

Շարունակեք տանը մնալ։ Երազեք, սովորեք, ստեղծագործեք ինչքան որ կարող եք, և անսահման սիրեք միմյանց։ Այսօր սերն ու պատասխանատվությունը փրկում են աշխարհը։ Իսկ վաղը շատ գործ ունենք անելու՝ արտակարգ դրության օրերին ծնված երազանքներն իրականացնելու համար, ինչպես նաև տարատեսակ խնդիրներ վերացնելու ուղղությամբ։

Առողջություն բոլորիդ
ի խորոց սրտի

Նարեկ Այվազյան 

https://www.facebook.com/photo.php?fbid=3893689673976231&set=a.334593203219247&type=3

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ