fbpx
Կառավարություն

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ նախարար Պապիկյանը տեղակալը կգործուղվի Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը կգործուղվի Ֆրանսիայի հանրապետություն։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին՝ 2019 թվականի հունիսի 17-21-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ հունիսի 17-19-ը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության 2019 թվականի գլոբալ համաժողովին, հունիսի 20-21-ը՝ Բնական ռեսուրսների վրա հիմնված զարգացման քաղաքականության երկխոսության 12-րդ լիագումար նիստին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Լիլիա Շուշանյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լիլիա Շուշանյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը», – ասված է որոշման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ