Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Խոջոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Խոջոյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: