fbpx
Իրավական

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2018 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2018 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 798 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 308 կարգապահական տույժեր, այդ թվում՝

– հայտարարվել է «Նկատողություն»` 168,
– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 93,
– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 6,
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 41:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 68 նյութեր: Որոնցից՝
1. 4-ը քննարկման փուլում են,
2. 8-ով քրեական գործ հարուցելը մերժվել է,
3. 56-ով հարուցվել են քրեական գործեր(3-ը քննվում են նույն քրեական գործի շրջանակներում)։ Որոնցից՝
1. 32-ը նախաքննության փուլում են,
2. 19-ը կարճվել են,
3. 1-ը կասեցվել է,
4. 2-ն ուղարկվել են դատարան, որոնցից 1-ով ոստիկանության 1 ծառայող դատապարտվել է, 1-ը դատաքննության փուլում է։

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվել են 2 նյութեր, որոնցով հարուցվել են 2 քրեական գործեր և ուղարկվել նախաքննական մարմիններ։

2018 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 6 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 25 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 23 նյութեր։
Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 25 ծառայողի նկատմամբ կիրառվել են հետևյալ կարգապահական տույժերը.
– 3 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն»,
– 22 ծառայող ազատվել են ՀՀոստիկանությունում ծառայությունից:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ