fbpx
Հասարակություն

ՀՀ ԶՈՒ-ի խոցած ադրբեջանական ԱԹՍ-ների քանակը մոտենում է 10-ի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հուլիսի 12-14-ն ընկած ժամանակահատվածում խոցված ԱԹՍ-ների քանակը մոտենում է 10-ի:

ՀՀ ԶՈՒ-ի կողմից դիրքային բարելավման մասին հարցին Հովհաննիսյանը չցանկացավ պատասխանել:

«Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում՝ ըստ բժիշկների ներկայացրած տվյալերի։ Հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշել է, որ բրիֆինգից հետո իր մոտ եղած տեղեկությունները կփոխանցի, թե ինչպես տների մերձակայքում թիրախավորում են զրահատեխնիկա` թիրախավորելով խաղաղ բնակչությանը:

«Այս պահին ունենք համապատասխան ապացույցներ»,- ասաց նա:

Նա հավելել է, որ այս պահին ընդհանուր օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ժամը 18:00-ից քիչ կրակոցներ կան, լարվածության նվազում կա:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական կողմի զոհերը պաշտոնական տվյալներով 11 են, ինքը բայց վստահ է, որ թվերը կարող են փոխվել:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/2727532954191424/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ