Ռուսաստանի քաղաքացիների մեծ ներհոսքի շնորհիվ Հայաստանը ՀՆԱ-ի աճով առաջ է անցել ԱՊՀ մյուս բոլոր երկրներից։ ՀՀ-ի տնտեսական աճն այս տարի կարող է հասնել 14%-ի՝ չնայած հանգամանքին, որ նախնական կանխատեսումներով այն կազմելու էր 5%: Արդյունքները հրապարակել է հեղինակավոր Forbes ամսագիրը:
Նշվում է Ռուսաստանից դրամական փոխանցումների կտրուկ աճը, որը նպաստել է երկրի վճարային հաշվեկշռին:
Զեկույցում նշվում է, որ ռուսաստանցիների ներհոսքի պատճառով ՏՏ ոլորտը դարձել է ամենաարագ զարգացողներից մեկը Հայաստանում։
«Ռուսաստանցիների հոսքից առավել շահել են հյուրանոցային, ռեստորանային, սպասարկման և առևտրի ոլորտները»,- ասել է տնտեսագետ Սոֆյա Դոնեցը։