fbpx
Հասարակություն

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը փակ է:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (առկա է մառախուղ, տեսանելիությունը՝ 500 մ):

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Քաջարան, Գորիս և Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում ձյուն է տեղում:

Սյունիքի մարզի Քաջարան և Գորիս քաղաքներում առկա է մառախուղ:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 22 -ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ