Սահմանադրագետ, իրավաբան Արմեն Մազմանյանը, ով մասնակցել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի մշակումների աշխատանքներին, ԱԺ-ում ներկայացրել է մշակման ընթացակարգը՝ որպես անկախ փորձագետ: Վերջինս հայտարարեց, որ այսօր լույս է տեսել հայեցակարգը, իսկ բարեփոխումների մասին բուն օրենքի նախագիծը կլինի շուտով:
Մազմանյանը հավելեց, որ կարևորագույն բլոկերից է կուսակցությունների ֆինանսնավորումը, կոռուպցիոն ռիսկերի նվազումը, կուսակցական գործունեության և բիզնեսի տարանջատումը, որոնք և իրենք նկատի են ունեցել հայեցակարգը մշակելիս: Այս մասին հայտնում է shantnews.am-ը:
Անդրադառնալով աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկություններին, որոնք բաժանել են հիմնահարցերի խմբերի՝ բլոկերի՝ իրավաբանն առաջարկեց ստեղծել կուսակցությունների ստեղծման, կասեցման, գրանցման հարցերից:
Գրանցման համար անդամների պահանջված թիվը նշված է որպես 800, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ ավելի մեծ բնակչություն ունեցող երկրներում թիվն ավելի նվազ է, օրինակ՝ Ֆրանսիայում 3 հոգի է պահանջվում, ՌԴ-ում՝ ընդամենը 500 հոգի:
«Աշխատանքային խումբն, այսպես ասեմ, չհամարձակվեց շատ ազատական մոտեցմամբ, 3 հոգին ազատական կլիներ, առաջարկություն է եղել անդամների թիվն իջեցնել 300 հոգու», – հավելեց նա: