ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կիսվել է «Ռեալի» հետ անցկացրած խաղի տպավորություններով, որը կայացել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում։
«Մեզ շատ ուժեղ ու հիանալի թիմ էր դիմակայում, իսկ առաջին կեսում մենք այդպես էլ չկարողացանք մտնել խաղի մեջ: Անխուսափելի էր ինչ-որ բան փոխելը:
Հարկ է նշել, որ թիմի ոգին ու միասնությունը հիմա մեզ մոտ ամենաբարձր մակարդակի վրա է:
Հիանալի էր վերադառնալ այստեղ, արժանանալ նման ընդունելության մադրիդյան երկրպագուների կողմից ու այսպիսի խաղ անցկացնել այն մարզադաշտում, որի հետ ինձ բազում հրաշալի հիշողություններ են կապում», – Նավասի խոսքերը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։