fbpx
Աշխարհ

Հիլարի Քլինթոնը քննադատել Է ՓՄՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը

Դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը դժգոհություն Է հայտնել այն բանից, որ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգները դուրս Է բերում Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից (ՓՄՀՀՊ)՝ բավարար աշխատանք չկատարելով՝ մյուս երկրներին համոզելու, որ

Ռուսաստանն Է պատասխանատու դրա խախտման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք պետք Է ավելի լավ աշխատեինք, որպեսզի ոչ միայն ամերիկացիներին, այլև ռուսներին ու եվրոպացիներին (…) հասկանալի դառնար, որ ռուսներն են խախտել ՄՓՀՀՊ-ի գծով իրենց պարտավորությունները»,- հայտարարել Է Քլինթոնը:

Դրա հետ մեկտեղ Քլինթոնը նշել Է, որ առանց Ռուսաստանի հետ որևԷ այլ համաձայնագրի շուրջ բանակցությունների պայմանագրից դուրս գալը «մեծացնում Է անկանխատեսելիությունը» տարածաշրջանում:
«Վերջին բանը, ինչ այժմ հարկավոր Է աշխարհին, միջուկային սպառազինությունների մրցավազքն Է»,- ասել Է Քլինթոնը փետրվարի 6-ին Ջորջթաունի համալսարանի կողմից կազմակերպված միջոցառմանը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 5-ին հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները պատրաստ Է քննարկել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման ռուս-ամերիկյան պայմանագրի վերակնքման հնարավորությունը, որը հարակցվի դրա մասնակիցների ընդլայնմամբ: Նա պնդել Է, որ «Ռուսաստանը բազմիցս խախտել Է… ՄՓՀՀՊ-ի պայմանները»: «Հնարավոր Է՝ մենք համաձայնության գանք մի այլ համաձայնագրի շուրջը՝ (դրան) հավելելով Չինաստանին և ուրիշների: Հնարավոր Է՝ ոչ: Այդ դեպքում մենք (այդ կարգի ռազմական մշակումների վրա) շատ ավելի կծախսենք, քան մյուսները, և (այդ բնագավառում) կներդնենք շատ ավելի նորաստեղծություններ, քան նրանք», – ասել Է Թրամփը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ