Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն, ով «Սևիլիայից» տեղափոխվել է «Բարսելոնա», նշել է այն հիմնական պատճառներից մեկը, թե ինչու է որոշել տեղափոխվել կատալոնական ակումբ, թեև «Չելսին» նույնպես մոտ էր ֆուտբոլիստին գնելուն։
«Չավին է գլխավոր պատճառը, որ ես այստեղ եմ: Նրա խոսքերն ինձ համոզեցին, և ես ոգևորված եմ թիմի հետ աշխատելու համար:
Պարզ է, որ ես և Չավին նույն կերպ ենք նայում ֆուտբոլին»,- Կունդեի խոսքերն է մեջբերում Caught Offside-ը։
Բարսելոնան պաշտոնապես հայտարարել է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը կարժենա 50 մլն եվրո, գումարած՝ 5 մլն եվրո բոնուսների տեսքով։