Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել երեք կանանց իրենց ամուսինների սպանության համար։ Այս մասին հյատնում է Իրանի մարդու իրավունքների ախատակազմը:
Իրանի մարդու իրավունքների աշխատակազմի տվյալներով՝ նրանք եղել են32 մարդու թվում,որոնք մահապատժի են ենթարկվել միայն վերջին շաբաթվա ընթացքում:
Նրանց թվում է եղել նախկին մանկահասակ հարսնացուն, ով ավելի ուշ դատապարտվել էր տղամարդու սպանության համար, որի հետ նա ամուսնացել էր 15 տարեկանում ։
Իշխանությունները նկատում են,որ երկրում էապես ակտիվացրել են մահապատժի կիրառումը ՝ այս տարի երկու անգամ ավելի շատ մարդ մահապատժի ենթարկելով, քան նախկինում։
Ինչպես հայտնում է դատավճիռը կայացրած դատարանը, սպանության դրդապատճառը ընտանեկան տարաձայնություններն են եղել։

