fbpx
Մարզեր

Հիմնանորոգվում է Ծովակի խմելու ջրի ցանցը․ մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 5 կիլոմետր երկարությամբ:

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է 61 միլիոն 193 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը Ծովակի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքների մրցույթի արդյունքներն այսօրվա դրությամբ արդեն ամփոփված են, այսպիսով ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 46 միլիոն դրամ:

Համայնքի համար անչափ կարևոր խնդիր է լուծվում, քանի որ Լճավանից սնվող խմելու ջրատարի արտաքին ցանցը, որը կառուցվել է 1956 թվականին, ազբեստյա խողովակներով, մի կերպ է ծառայում իր նպատակին: Բացի ցանցում առկա կորուստները, խնդիր է նաև մաքուր խմելու ջրի մատակարարումը: Ծրագրի ավարտից հետո համայնքը կունենա շուրջօրյա և անվտանգ ջրամատակարարում: Բացի այդ, համայնքից շուրջ 30 հոգու համար կապահովվի ժամանակավոր աշխատատեղ: Նոր ջրատարը հիմնականում կկառուցվի մետաղապլաստե, առանձին հատվածներում՝ երկաթյա խողովակներով։

Շինարարությունը կմեկնարկի հուլիսի կեսերից և նախատեսվում է ավարտել 4 ամսվա ընթացքում, սակայն շինարարները խոստանում են ավելի վաղ ավարտել աշխատանքները»։

https://www.facebook.com/sanosyangnel/posts/2335961433372762

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ