fbpx
Աշխարհ

Նորվեգիան հին մոդելների զենք է ուղարկելու Ուկրաինա

Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը ուկրաինական կողմին կփոխանցի մոտ 100 «Միստրալ» զենիթահրթիռային համալիր՝ ժամանակակից և հզոր NASAMS համակարգերի փոխարեն, որոնք Կիևը նախկինում խնդրել էր։ Կառավարության որոշումը հայտնել են թագավորության պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները:

«Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգձգվել, իսկ երկիրը կախված է միջազգային աջակցությունից: Ուստի կառավարությունը որոշել է Ուկրաինային փոխանցել «Միստրալ» հակաօդային պաշտպանության համակարգեր։ Դրանք Նորվեգիայի զինված ուժերում են 1987 թվականից: Նորվեգական բանակն այլևս չի օգտագործում հրթիռները, սակայն դրանք դեռևս ժամանակակից և արդյունավետ զենքեր են և մեծ օգուտ կտան Ուկրաինային»,- ասվում է զեկույցում։

Այսպիսով, Նորվեգիայի կառավարությունը մտափոխվեց Ուկրաինա ուղարկել ամերիկա-նորվեգական NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք ունակ են պայքարել թևավոր հրթիռների դեմ: Դրանցից բացի՝ Կիևը խնդրել էր փոխանցել նաև «Հարփուն» հականավային հրթիռներ։

Աղբյուրը՝ 1lurer.am:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ