Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել Բերդաձորի ենթաշրջանի՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով: Սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում երեկ ուշ երեկոյան հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել գյուղը։
Համայնքում այս պահին գտնվում են ինչպես ՊԲ-ի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ: Նրանք են ապահովում համայնքի բնակիչների անվտանգությունն ու նրանց անարգել անցուդարձը։
Աղբյուրը՝ Արցախի հանրային։