Հունիսի 18-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Հինգ րոպե լռություն» խորագիրը կրող Եվգենի Ժիլյաևի անհատական լուսանկարչական ցուցահանդեսը։
Հեղինակ Եվգենի Ժիլյաևը, 1988 թվականին լինելով Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ուսանող, առաջիններից մեկն էր, ով եկավ Սպիտակ որպես փրկարարական ջոկատի փոխհրամանատար։
— Մեզ թվում է, թե սա երեկ է եղել, մեկ էլ թվում է` արդյոք սա մեզ հետ է եղել: Կարծում եմ հայ ժողովրդից ոչ մեկն անմասն չի մնացել այս աղետից, – ասաց Թեքեյան կենտրոն հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը։ — Երկար ու դժվար ստացվեց ցուցահանդեսի կազմակերպումը: 30-րդ տարելիցը նշելիս պլանավորոում էինք ու միշտ չէր ստացվում, գուցե դրա համար էլ այսօր մարդաշատ չէ:
Ծուլիկյանն առաջին անգամ առիթ ունեցավ ծանոթացալու Ժիլյայևի կյանքին ու ստեղծագործությանը և վստահ է` իր նմանները շատ են եղել: Նրանցից մի քանիսն իրենց հուշերը բերեցին մեր օրեր, իսկ շատերն էլ ոչնչացրին` չպահելով բացասական լիցքերը:
— Չենք կարող չհիշել մեր աչքի առաջ ավերված տները, իսկ դրանից հետո գալիս է աշխարհի հանդեպ երախտապարտությունը, որը մեզ շատ օգնեց, – հավելեց տնօրենը։
Ցուցադրված նկարների գերակշիռ մասն արվել է լռության հինգ րոպեների ընթացքում, որն անհրաժեշտ էր փլատակների տակ մնացած կենդանի մարդկանց ձայները լսելու համար։
— Ժիլյաևն այսօր պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, իսկ այս նկարներն անելիս սիրողական է եղել. որակային առումով միանգամից երևում է դա: Մի պահ նայելիս ոնց որ մտնես այդ ամենի մեջ ու վերապրես, ինչը ոչ թե իր վարպետության, այլ հենց անփորձության շնորհիվ է, – ասաց ցուցահանդեսի համադրող, լուսանկարիչ Արմեն Ենգոյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ news.1dr.am բլոգում։