fbpx
Խորհրդարան

«ՀԿ-ների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը այսօր՝ մարտի 6-ին, ստացավ Ազգային ժողովի հավանությունը առաջին ընթերցմամբ։

Օրինագիծը ստացավ 88 կողմ, 14 դեմ, 3-ը ձեռնպահ ձայն:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ավելի վաղ ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, հայտնել էր, որ գործող կարգավորումների պայմաններում գործունեության մասին ամենամյա հաշվետվությունը ներկայացնում են միայն այն ՀԿ-ները, որոնք հանրային միջոցներից ֆինանսավորում են ստանում: Սակայն այսուհետ բոլոր ՀԿ-ները պարտավոր կլինեն ՊԵԿ-ին տարեկան հաշվետվություն ներկայացնել՝ անկախ ֆինանսավորման աղբյուրներից:

Տվյալ օրինագծով հստակեցվում են նաև հաշվետվությունում նշված տեղեկատվության վերաբերյալ պահանջները: Այսպես, ՀԿ-ն, որը հանրային միջոցներից ֆինանսավորում է ստանում, պետք է ոչ միայն բացահայտի ծրագրերը, որոնց շրջանակում ստանում է տվյալ ֆինանսավորումը, այլ նաև նշի ֆինանսավորման աղբյուրները: Մնացած ՀԿ-ները ՊԵԿ լիազորված մարնին տեղեկատվություն կներկայացնեն ծրագրերի մասին, որոնց շրջանակում ստացել են գումարային և գույքային միջոցներ՝ առանց ֆինանսավորման աղբյուրները նշելու:

Բացի դրանից՝ եթե գործող կարգավորումների պայմաններում ՀԿ-ները տարեկան հաշվետվությունում նշում են իրենց անդամների և կամավորների թիվը տարվա սկզբին, ապա այժմ նրանք պարտավոր են ներկայացնել թիվը տարեվերջյան զեկույցում: Ընդ որում, հարկային մարմինը կպահանջի նշել ՀԿ-ում առնվազն 20 ժամ աշխատող կամավորների և նրա հետ պայմանագրային աշխատանքային հարաբերություններ ունեցողների թիվը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ